BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նախարարի անվերապահ սերը` գարդասիլ

Նախարարի անվերապահ սերը` գարդասիլ
06.12.2017 | 08:33

«Առանձին մի երկիր չի տրամադրել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը և չի ստիպում պարտադիր դարձնել Հայաստանում», «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ի պատասխան օգտատերերից մեկի հարցին։

Օգտատերը հարցնում էր՝ «երբ տարիներ առաջ գրիպի ծանր հետևանքներից մեկը տարածվել էր Հայաստանում, արևմտյան երկրներից մեկը կամ գուցե կազմակերպություն, պատվաստանյութ էր տրամադրել ու փորձում էր պարտադրել անցնել պարտադիր պատվաստում։ Այդ ժամանակ լրագրողի հարցին, թե «ինչու՞ ժողովրդին չեք պատվաստում այդ դեղով», հեռուստաեթերից նախարարը, կարծեմ Քուշկյանն էր, պատասխանեց՝ «մենք փոքր ազգ ենք, և շատ ռիսկային է նոր և պրակտիկայում չկիրառված դեղամիջոցով պատվաստել ողջ ազգին»։ Եթե ձեզնից առաջ նախարարները չեն գնացել այս քայլին և ասել են, որ փոքր ազգ ենք փորձարարությունների համար, ապա Դուք ի՞նչ ռիսկով եք «Գարդասիլը» ներմուծում Հայաստան»։ Ալթունյանը նշեց, որ Հայաստանն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքորոշումը, կազմակերպության տասնամյա հետազոտությունը պատվաստանյութի վերաբերյալ։ «Կանխելով բոլոր հարցերը «Գարդասիլի» վերաբերյալ՝ պետք է ասեմ, որ «Գարդասիլի» այս պարտիան, որը ներմուծվել է Հայաստան, մինչ ներմուծվելն անցել է հետազոտություն Հոլանդիայում և ստացել է սերտիֆիկատ՝ համապատասխանության, կենսաբանական անվտանգության»,- ասաց Ալթունյանը։

Նա բացառեց պատվաստանյութի բացասական ազդեցությունը։ «Իր ստատիստիկ տվյալներից ոչ մի այլ ազդեցություններ չեն հայտնաբերվել, իսկ ստատիստիկ տվյալները վկայում են, որ մաքսիմալ երկրորդական ազդեցությունը կարող է արտահայտվել սրսկման հատվածում ցավի տեսքով», ասաց Ալթունյանը։

Դիտվել է՝ 3053

Մեկնաբանություններ